Իսրայելը վերսկսել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները։ Թել Ավիվը նպատակ ունի այդ հատվածը «անվտանգության գոտու» վերածել: Կարճատև հրադադարից հետո այստեղ կրկին հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։ Հյուսիսից հարավ տեղահանված մարդիկ ոչ մի տեղ խաղաղություն չեն գտնում: Մի խոսքով` Գազայի իսրայելացում է տեղի ունենում։