Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում՝ ռմբակոծելով Խան Յունիսի Նասեր հիվանդանոցի մոտ տեղակայված լրագրողների վրաններից մեկը։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս յոթը՝ վիրավորվել են։
Հարձակումները վերսկսվել են այն բանից հետո, երբ Իսրայելի զինված ուժերը սպանել են ավելի քան 50 մարդու և հրահանգել Դեյր էլ-Բալահ քաղաքի հինգ կենտրոնական թաղամասերի բնակիչներին լքել իրենց տները։
Բացի այդ, Հորդանան գետի արևմտյան ափին՝ Թուրմուս Այա քաղաքում, իսրայելական զինվորները կրակ են բացել պաղեստինցի պատանիների ուղղությամբ։ Արդյունքում սպանվել է 14-ամյա պաղեստինա-ամերիկացի տղա, ևս երկու մարդ վիրավորվել է։