ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական երկրորդ փորձագիտական առաքելության հնգօրյա այցը Հայաստան։ Ըստ նրա, գործընթացի արդյունքում կկազմվի երկու զեկույց։
«Այդ փաստաթղթերը միակ հիմքը կհանդիսանան մեր կողմից առաջարկներ կամ շտկումներ ներկայացնելու համար։ Դրանց հիման վրա մինչև հունիս կմշակվի գործողությունների վերջնական ծրագիրը, որը այլևս բանակցելի չի լինելու։ Հունիսին ստանալով ծրագիրը՝ Հայաստանը տարեկան կհրապարակի զեկույց՝ իրականացման առաջընթացը արտացոլելու համար»,- նշել է Դավթյանը։
Նա նաև պարզաբանել է, որ ծրագրին վերջնաժամկետ չի սահմանվելու. «Օրինակ, մեր առջև խնդիր չի դրվելու մինչև 2027 թվականի երկրորդ կիսամյակը կոնկրետ ցուցանիշներ հասնել։ Երբ բոլոր չափանիշները կկատարվեն, այդ ժամանակ կիրականանա նաև ազատ վիզային ռեժիմի անցումը»։
Ի պատասխան վիզաների ազատականացման ժամկետների վերաբերյալ հարցի՝ Դավթյանը նշել է. «Պետք է հաշվի առնել, որ գործընթացը կարող է տևել չորսից հինգ տարի»։