Հնդկաստանում տղամարդը մահճակալը վերածել է ավտոմեքենայի և այն վարել քաղաքի փողոցներով: Տեսանյութը, որում Նավաբ Շեյքը մահճակալով սլանում է քաղաքի ճանապարհներով, միլիոնավոր դիտումներ է հավաքել սոցցանցերում, գրում է News.ru-ն:
Մուրշիդաբադի բնակիչը 2,000 դոլար է ծախսել մահճակալն իսկական մեքենայի վերածելու համար։ Նա այն համալրել է անիվներով, շարժիչով, ղեկային համակարգով և կողային հայելիներով։