ԱՄՆ շատ նահանգներում, այդ թվում՝ Թենեսիում, Կենտուկիում և Ջորջիայում ջրհեղեղների և տորնադոների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը։
Ապրիլի 6-ին CNN-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների և ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալները, հայտնել է, որ հորդառատ անձրևներն ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել կենտրոնական նահանգներում։ Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք ընկած վտանգի տակ է 41 միլիոն մարդ: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում ջրհեղեղների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ՝ 4-րդ մակարդակ։ Անձրևները հանգեցրել են արտակարգ տարհանումների և ճանապարհների փակման։ Միայն շաբաթ օրը գրանցվել է ավելի քան 6 հազար չվերթի ուշացում և էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ։