Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի․ Իրանի ԱԳՆ

Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին այսպես է մեկնաբանել Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ Արևմուտքի հետ բանակցություններում «հավասարություն» ապահովելու համար ատոմային ռումբ ստեղծելու առաջարկը։

«Իրանը երբեք, ոչ մի դեպքում չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ հիմնված Գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեիի) ֆեթվայի վրա (կրոնական հրահանգ-Խմբ.)»,- ասել է Բաղաին:

Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցները հաստատում են Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print