Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց փլեյ-օֆֆի առաջին փուլը եւ հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը։
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հետ, իսկ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան՝ Բրազիլիայի։ Արգենտինայի մրցակիցը կլինի Նիդեռլանդների թիմը, վերջին զույգն էլ կազմեցին Մարոկկոն ու Պորտուգալիան։
Այսպիսով, Երևանի ժամանակով խաղերը կմեկնարկեն՝
Դեկտեմբերի 9
Խորվաթիա — Բրազիլիա` 19:00
Նիդեռլանդներ — Արգենտինա` 23:00
Դեկտեմբերի 10
Մարոկկո — Պորտուգալիա՝ 19:00
Անգլիա — Ֆրանսիա՝ 23:00