ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերվել մի շարք ավտոմեքենաներ։
Հաղորդագրության համաձայն` դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ։ Արգելափակման մեջ էին մնացել մոտ 100 ավտոմեքենա։




