Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

Ստամբուլում ավարտվել են ռուսական և ամերիկյան կողմերի միջև խորհրդակցությունները, որոնք թեման դեսպանատների աշխատանքի կարգավորումն էր: Խորհրդակցությունները տևել են 5,5 ժամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հոդվածում ասվում է, որ բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար հայտարարությունների։

Քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ պատվիրակությունների բանակցություններն ընթացել են հանգիստ և կառուցողական հունով։ Նա նշել է, որ խորհրդակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին։ Ռուսաստանի շահերը ներկայացրել է ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ Վաշինգտոնինը` պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print