Բաքուն Թեհրանի հետ քննարկում է Հայաստանը շրջանցող հաղորդակցության ապահովման հարցերը

«Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի հետ քննարկվում են Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության ապահովման հարցերը:

«Իրանական կողմի հետ մեր քննարկած նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության կառուցումն է, որը Իրանի տարածքով կմիացնի Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին: Շրջանցիկ ճանապարհահատվածն արդեն կառուցվում է։ Իսկ շրջանցիկ երկաթուղային ճանապարհի կառուցման հարցի շուրջ անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը»,- նշել է Ալիևը:

Նրա խոսքով՝ այս ամսվա ընթացքում սպասվում է Իրանի նախագահի այցն Ադրբեջան: Նրա խոսքով՝ այցը չափազանց կարևոր է համարում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանում տիրող իրավիճակի համար: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print