Որոտան և Ներքին Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին Հիմնատավուշ հիմնադրամի կողմից բաժանվել են նուշի 650 ծառատեսակ, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Նշվում է, որ արդեն երրորդ տարին է, ինչ Գորիսի համայնքապետարանի և Հիմնատավուշ հիմնադրամի համատեղ համագործակցությամբ շուրջ 80.000 պտղատու ծառ է տնկվել սահմանամերձ բնակավայրերում։
«Այս նախաձեռնությունն ունի կարևոր նշանակություն սահմանամերձ գյուղերի տնտեսական զարգացման համար։ Ծրագրի շրջանակներում տեղի բնակիչներին տրամադրվել են նաև մասնագիտական խորհրդատվություն և ուսուցողական նյութեր՝ պտղատու ծառերի խնամքի և մշակման վերաբերյալ։ Մոտակա տարիների ընթացքում այս ներդրումը կարող է զգալիորեն ավելացնել տեղի բնակչության եկամուտները և նպաստել գյուղական համայնքների կայուն զարգացմանը։
Հիմնատավուշ հիմնադրամը կողմից իրականացվող ծրագիրը կկրի շարունակական բնույթ և հաջորդ տարի նախատեսվում է ընդլայնել այն՝ ներառելով այլ սահմանամերձ համայնքներ ևս։ Նմանատիպ ծրագրերը դիտվում են որպես տարածաշրջանի գյուղատնտեսության վերականգնման ռազմավարության կարևոր բաղադրիչ»,-ասված է հաղորդագրությունում։