Հանրապետության տարածքում ապրիլի 11-15-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 11-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։