Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է գետը. զոհվել են Siemens-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավարը, կինը, 3 երեխան և օդաչուն

Ամերիկյան Ջերսի Սիթի քաղաքում ուղղաթիռի Հադսոն գետն ընկնելու հետևանքով մահացել է Siemens-ի իսպանական մասնաճյուղի ղեկավար Ագուստին Էսկոբարը, հայտնում են New York Post-ը և ABC News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։

Բացի Էսկոբարից, ուղղաթիռում եղել են նրա կինը և երեք երեխաները. նրանք ևս մահացել են։ Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել էր, որ վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել՝ մի ընտանիք Իսպանիայից և օդաչուն։

Պարբերականի համաձայն՝ օդանավի օդաչուի մարմինը դեռ չի ճանաչվել։

Վթարը տեղի է ունեցել ապրիլի 10-ի երեկոյան։ Fox News NY-ի տվյալներով՝ ուղղաթիռը, որը կործանվել է Bell 206 մոդելի, օդաչուն կորցրել է կառավարումը, օդանավը սկսել է մասնատվել օդում, իսկ հետո ընկել գետը։ Արտակարգ դեպքի վայրում որոնողական աշխատանքները տեւել են մոտ երկու ժամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print