Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:
Հանդիպմանը Ծինփինն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերին։
Նա ասել է, որ առևտրային պատերազմում «հաղթողներ» չեն կարող լինել, և որ ԵՄ-ն առանցքային դեր ունի գլոբալ տնտեսական կայունության ապահովման գործում:
Նա նաև կոչ է արել ԵՄ-ին համատեղ դիմակայել «միակողմանի ահաբեկմանը»։
«Չինաստանը և ԵՄ-ն պետք է կատարեն իրենց միջազգային պարտականությունները, համատեղ պաշտպանեն տնտեսական գլոբալացման միտումը և միջազգային առևտրային միջավայրը և համատեղ հակազդեն միակողմանի ահաբեկմանը», — ասել է Սի Ծինփինը ։
«Չինաստանը ԵՄ-ին միշտ համարել է կարևոր բևեռ բազմաբևեռ աշխարհում և այն երկրներից է, որը հաստատապես աջակցում է ԵՄ-ի միասնությանը»,- նշել է նա:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն էլ ասել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է բանակցություններ վարեն իրավիճակը մեղմելու համար, և նաև կոչ է արել ԵՄ-ի հետ ավելի հավասարակշռված հարաբերություններ կառուցել։