Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակչում գոտեմարտեց աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի հետ և հաղթեց 9:0 հաշվով: