📷Արծվանիկցի աշակերտներն ու ուսուցիչները ԶՊՄԿ-ում էին

Օրերս Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի հյուրերը Արծվանիկ բնակավայրի դպրոցականներն ու ուսուցիչներն էին: Պլանավորված շրաջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան արտադրական գործընթացին։

Հաջորդ օրը, Ընկերության բնապահպանության բաժնի աշխատակիցների օգնությամբ Արծվանիկում աշակերտներն իրականացրեցին ծառատունկ։

Հաշվի առնելով ազդակիր համայնքի բնակչությանը հուզող հարցերը ԶՊՄԿ պոչամբարի վերաբերյալ, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը ներկայացրեց պոչամբարի շահագործման և պրոգրեսիվ ռեկուլտիվացիայի սկզբունքներն ու նպատակները։

Ազդակիր բնակավայրերում նման հանդիպումները պարբերական կլինեն, որոնց ընթացքում բնակչությանը հուզող հարցերին` մասնագետները կտան սպառիչ պատասխաններ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print