Գազայում դեղամիջոցների մեծ մասը վերջացել է . Tasnim

Գազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի եւ բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներին։

Նրա տվյաներով՝ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղերի պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը եւ քաղցկեղի եւ արյան հիվանդությունների համար նախատեսված դեղերի 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետ ունեցող ավելի քան 80 հազար հիվանդ եւ քրոնիկական բարձր ճնշում ունեցող 110 հազար մարդ չեն կարող կենսական նշանակության դեղամիջոցներ ստանալ։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ճգնաժամը պայմանավորված է Իսրայելի որոշմամբ՝ փակել անկլավ տանող անցումները եւ արգելել մարդասիրական օգնությունը, ներառյալ բժշկական պարագաներն ու դեղորայքը հիվանդանոցների եւ կլինիկաների համար: «Միջանցքների արգելափակումը դեղամիջոցների եւ առաջին անհրաժեշտության իրերի մատակարարումների համար աղետալի խնդիրներ է ստեղծում առողջապահության ոլորտում՝ հիվանդանոցներին զրկելով հիվանդներին եւ վիրավորներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունից»,- նշել են գերատեսչությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print