Ավարտվել են հայ-իրանական զորավարժությունները

Նորդուզի շրջանում ավարտվել են Իրանի և Հայաստանի՝ երկու օր տևած համատեղ զորավարժությունները։

Ըստ իրանական IRNA գործակալության՝ զորավարժությունների ծրագրում ընդգրկված էին թեթև և ծանր զինատեսակների կիրառումը, հատուկ նշանակության ջոկատների  դիպուկահարների հմտությունների ցուցադրումը, պայթեցման գործողություններ, ինչպես նաև կրակային աջակցություն:

Զորավարժությունների հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն էր, և դրանք անցկացվեցին տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմանը համահունչ։

Զորավարժությունները ղեկավարում էր բրիգադային գեներալ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին։

Նա նշել է, որ Իրանի առաջնահերթությունը բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականության հարգումն է։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ, բրիգադային գեներալ Սեյեդ Մորթեզա Միրիանը հայտարարել է. «Բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունները և բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականության հարգումը Իրանի առաջնահերթություններից են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print