Այսօր ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հրավերով ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկա է գտնվել Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկանում ենք Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Մայր բուհում կայացած հանդիսավոր նիստին Վարդան Ջհանյանը հանդես է եկել «Հանքարդյունաբերության ներուժը ու հեռանկարները ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում» թեմայով զեկույցով։
Զեկույցներով հանդես են եկել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը և ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը։