ԶՊՄԿ-ի բաց հանքի դիտակետում այս անգամ Արծվանիկի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին: Կոմբինատի ազդակիր բնակավայրի երեխաները անտարբեր չեն խոշոր հարկատուի նկատմամբ. եկել էին բարձրից հետևելու արտադրությանը, անձամբ տեսնելու ընկերությունում ընթացող բարեփոխումները: Կոմբինատի լրատվության և հասարակության բաժնի պատասխանատուների ուղեկցությամբ դպրոցականները հագեցած օր անցկացրին, որից հետո ֆիլմ դիտեցին, իսկ հաջորդ օրը բնապահպանության բաժնի աշխատակիցների հետ Արծվանիկի կենտրոնում ծառատունկ իրականացրին:
