Պուտին-Ուիթքոֆֆ հանդիպումն ավարտվել է

Պուտինի և Ուիթքոֆֆի հանդիպումն ավարտվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։ Հանդիպումը եղել է փակ ձևաչափով, այն տևել է ավելի քան չորս ժամ և անցկացվել է Սանկտ Պետերբուրգի Նախագահական գրադարանի շենքում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ հանդիպման ավարտից հետո Վլադիմիր Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆֆը Պուտինի հետ արդեն երրորդ անգամ էր հանդիպում։ Նախքան հանդիպման մեկնարկը Պեսկովը հայտնել է, որ քննարկվելու են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ԱՄՆ-ՌԴ երկկողմ հարաբերություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորումը։ Միաժամանակ, Պեսկովը նախազգուշացրել է, որ Թրամփի հատուկ բանագնացի՝ ՌԴ հերթական այցը չի կարելի «ճակատագրական» համարել, և որ այս հանդիպումից բեկում սպասել պետք չէ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print