Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ: Այս մասին Instagram-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքում վարչապետը ծանոթացել է ճանապարհների, ոռոգման ու խմելու ջրի համակարգերի, դպրոցների կառուցման ընթացքին: Երկրի ղեկավարի հետ հանդիպումներում սյունեցիները ներկայացրել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: