Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են

Անթալիայի դիվանագիտության ֆորումի ընթացքում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:

Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևն ընդգծել են երկու երկրի հարաբերությունների բարեկամական և ռազմավարական բնույթը: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը:

Նշվել է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print