Գուսանական երգի փառատոն Գորիսում

Ապրիլի 26-ին Գորիսում տեղի կունենա նոր մշակութային նախաձեռնության՝ Գուսանական երգերի փառատոնի հանդիսավոր մեկնարկը, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Նշվում է, որ Գուսան Աշոտի բնօրրանում անցկացվող գուսանական երգին նվիրված առաջին փառատոնը նպատակ ունի վերարժևորելու և հանրությանը ներկայացնելու գուսանական արվեստի հարուստ ժառանգությունը, խթանելու երգարվեստի պահպանումն ու զարգացումը։

«Փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա՝ Գորիսը դարձնելով գուսանական երգի կարևոր կենտրոններից մեկը և ստեղծելով նոր հարթակ ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ կատարողների համար։

Փառատոնի շրջանակներում սպասվում են համերգային ելույթներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն մեր մշակութային արմատներին վերադառնալուն և գուսանական երգի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print