Հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներ չկան. փոխնախարար

ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ ՊՆ-ն խնդրի դեպքում հնարավորինս արագ ու օբյեկտիվ տրամադրում է տեղեկություններ. «Այս պահին հարաբերական կայուն է իրադրությունը․ ձեր վկայակոչած կրակոցները ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են, կարող եմ ասել՝ սակավաթիվ»։

Նա նաև ասել է, որ սահմանին կուտակումներ չկան. «Եթե նման խնդիր ծագի, ՊՆ-ն կհայտնի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print