Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության երևանյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակելու հարցում երկու կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ։
Ըստ համաձայնագրի՝ համատեղ ջանքերն ուղղված են լինելու ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը, ֆերմերների համար ոռոգման ջրի հասանելիության ապահովմանը և ջրօգտագործողների ընկերությունների ներուժի ամրապնդմանը։
Փաստաթուղթը ստորագրել են Երևանում` ՀՀ–ում ՄԱԿ-ի ՊԳԿ գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Նաննա Սկաուն և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի գործընկերությունների բաժնի տնօրեն Գենադի Վասիլևը։