Ֆրանսիայի ԱԳ նախարարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն, Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության մասին․

«Շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Հուսով եմ՝ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ապօրինի ձերբակալված բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», – ասել է նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print