Սահմանամերձ Ծավում հեռաբժշկության նոր կետ է բացվել

Սյունիքի սահմանամերձ Ծավում մեկնարկել է հեռաբժշկության նոր նախագիծը։ Գյուղը նոր բուժկետ ունի, որտեղ հերթապահ բուժքույրը համակարգված ընդունելություններ կկատարի, անհրաժեշտության դեպքում էլ առցանց խորհրդատվություն կկազմակերպի: Քառօրյա պատերազմի օրերին ստեղծված «Վիվա» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորներն են այցելում սահմանամերձ շրջաններ, ծառայություններ մատուցում բնակիչներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print