Ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print