Բաքվում հեղեղումներ են

Բաքվում և Ապշերոնի թերակղզում շարունակվում են ուժեղ հյուսիս-արևմտյան քամիները և տեղատարափ անձրևները: Եղանակային նման պայմաններում երկրի մայրաքաղաքը հայտնվել է ջրի տակ, հեղեղումները տարածվում են Բաքվի շրջաններում։

Համացանցում են հայտնվել հեղեղումներից կադրեր։ Մայրաքաղաքի իշխանությունը հայտնել է, որ առնվազն 50 ծառ է արմատախիլ եղել, իսկ Կասպից ծովի ալիքների բարձրությունը հասել է 3 մետրի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print