Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկը` Մոսկվայի առաջարկած, մյուսը` Ադրբեջանի, Արևմուտքը մեզ որևէ տեքստ չի առաջարկել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար, նույնը անում է նաև Մոսկվան։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ամեն ինչ պետք է անեն, որ հասնեն այդ խաղաղությանը»,– նշեց նա։
Գրիգորյանը խոսքով՝ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի փաստաթղթի տեքստի շուրջ։ Դա Ադրբեջանի առաջարկած տարբերակն է, որի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին։
«Մենք շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», – ասաց ԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ Հայաստանը կներդնի իր բոլոր ջանքերը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը լինի: