Սահմանափակումներ՝ Աղվանի-Տաթև ճանապարհի երթևեկության համար

Աղվանի-Տաթև ճանապարհի երթևեկությունը այսօր և վաղը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

«Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր և վաղը՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով»,-նշվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ժամը 9։05-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում և Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print