Կրակոցները տևել են մոտ 30-45 րոպե, տարհանման կարիք չի եղել։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։
«Այս պահին նորմալ է ամեն ինչ։ Դիրքերի ուղղությամբ էին կրակում, բայց գյուղը շատ մոտ է դիրքերին, լսելի էր, մոտ 30-45 րոպե կրակեցին։ Փառք Աստծո, կորուստներ չունենք, ադրբեջանական կողմից տեղյակ չենք՝ զոհ կամ վիրավոր ունեն, թե չէ։ Հիմա խաղաղ է, տարհանման կարիք չի եղել»,-նշել է գյուղապետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմը կորուստներ չունի։