Կատարում ապամոնտաժում են «974» մարզադաշտը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզադաշտերից մեկի՝ «974»-ի ապամոնտաժումը սկսվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «974» մարզադաշտը կառուցվել է ռեկորդային ժամանակահատվածում և համարվում է բացառիկ կառույց: Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղակայված մարզադաշտն ընդունել է աշխարհի առաջնության 7 հանդիպում: «974» մարզադաշտը կառուցված է հիմնականում բեռնարկղերից:

Հիշեցնենք, որ «Կատար-2022»-ը համաշխարհային առաջին մրցաշարն է, որը ձմռանն է անցկացվում, առաջին անգամ՝ արաբական աշխարհում, և կլինի վերջին մունդիալը, որտեղ կխաղան 32 թիմեր (2026 թվականից կլինի 48):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print