Խաղաղության պայմանագրում կա միայն մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դա դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատման կետն է։Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԽ քարտուղարը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի խմբագրված տարբերակը Հայաստանը շուտով կփոխանցվի Ադրբեջանին։