Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և կարևոր ռազմավարական գործընկերն Անդրկովկասում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՇՀԿ և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, տեղեկացնում է infoteka24.ru-ն։
«Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման մեջ և ամեն ջանք գործադրում ենք դրա համար։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և աջակցությունը Հայաստանի զինված ուժերի ներուժի մեծացման գործում»,- ասել է Շոյգուն։
Շոյգուն և Պապիկյանը հաստատել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։