Աղվանի-Տաթև ճանապարհահատվածում կուտակվել են 270 բեռնատար ավտոմեքենա․ ԱԻՆ

Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհահատվածում կա 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա, տեղեկությունը փոխանցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Ապարանի տարածաշրջանում, Բերդ և Ճամբարակ քաղաքներում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում  մառախուղ է»,-նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր և վաղը՝ ցերեկային ժամերին, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործելու է Նորավան-Լծեն-Տաթև այլընտրանքային ավտոճանապարհը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print