Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Տաթև ավտոճանապարհին։ Ժամը 21։30-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 32 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբդուլլահ Զամիռը իր վարած «MACK» մակնիշի բեռնատարով (ցիստեռնով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկությունների համաձայն վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ճանապարհը դարձել է միակողմանի, և առկա է եղել վառելիքի արտահոսք։

