Իրանի վճռական պատասխան կտա՝ հարևանների կողմից իր ինքնիշխանության դեմ չափից դուրս հավակնությունների դեպքում․ Իրանի խորհրդարանի փոխնախագահ

Իրանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի պատասխանը որոշ հարևանների հավակնություններին կլինի ուժեղ, ջախջախիչ և ցավալի։ Տեղեկությունը փոխանցել է tert.am-ը՝ հղում անելով Mehr գործակալությանը:

Ալի Նիկզադն խորհրդարանի բաց նիստում ելույթի իր խոսքում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը ո՛չ իշխողի, ո՛չ էլ ենթարկվողի կարգավիճակում լինելն է։ Հարևանների հետ բարիդրացիության քաղաքականությունը նույնպես ֆիքսված սկզբունք է Իրանի արտաքին քաղաքականության մեջ, հավելել է նա՝ ասելով, որ Իրանը ապացուցել է, որ իր հարևանների մեծ բարեկամն ու աջակիցն է։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը վարում է կոշտ, վճռական և ջախջախիչ քաղաքանաություն՝ ընդդեմ հարևանների ցանկացած սադրանքի:

Ալի Նիկզադն շեշտել է նաև, որ Իրանի պատասխանը կլինի ուժգին՝ իր հարևանների կողմից իր ինքնիշխանության դեմ չափից դուրս հավակնությունների դեպքում։

Փոխնախագահը եզրափակել է ելույթը՝ նշելով, որ Իրանը ողջունում է հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների աճը և չի միջամտում նրանց ներքին գործերին՝ հավելելով, որ Իրանը երբեք որևէ երկրի հետ զիջումների չի գնա սեփական ազգային ամբողջականության հարցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print