Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական էջից։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման հետ կապված գործնական հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում տնտեսական ու լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերին:
Նշվում է նաև, որ Պուտինը և Ալիևը պայմանավորվել են շարունակել շփումները: