Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում․Բայրամով

Հայաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկացնում է news.am—ը։

«…Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունները սկսվել են։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի՝ որպես երկու իրավահավասար ինքնիշխան պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմք կստեղծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print