Ժաննա Անդրեսյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։

Այդ մասին որոշում է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print