Սյունիքի մարզպետարանում կգործի օպերատիվ շտաբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի աշխատանքների համակարգման համար

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի աշխատանքների համակարգման նպատակով Սյունիքի մարզպետարանում կգործի օպերատիվ շտաբ։ Տեղեկությունը փոխանցում են Սյունիքի մարզպետարանից։

«Հայաստան – Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print