Մունդիալ-2022․ Կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունը։ Ամերիկայի գավաթակիր Արգենտինան կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։

Թիմերն աշխարհի առաջնություններում կհանդիպեն երրորդ անգամ։

Երկու թիմերի ավագներ, առաջատարներ, Լիոնել Մեսին ու Լուկա Մոդրիչն իրար դեմ առաջին անգամ խաղացել են 16 տարի առաջ։

35-ամյա Մեսիի եւ 37-ամյա Մոդրիչի համար այս աշխարհի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը։

Նշենք, որ այսօր Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հավելենք, որ Արգենտինա – Խորվաթիա զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Հիշեցնենք, որ եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերի 18-ին։ Կիսաեզրափակիչում պարտված թիմերը դեկտեմբերի 17-ին կվիճարկեն բրոնզե մեդալները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print