ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ամերիկայի Միացյալ Նահանգներն կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Լաչինի միջանցքի փակումը ծանր հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,-գրել է Փրայսը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print