Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, այս մասին տեղեկանում ենք ԵՄ կայքից։
Հաղորդագրությունում ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
«Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այլ մտահոգությունները պետք է լուծվեն կողմերի հետ երկխոսության միջոցով»,-նշվում է հաղորդագրությունում:
ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։