Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարությունից:
«Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքով ԼՂ մատակարարումը` պահպանելով տեղի բնակիչների իրավունքները»,- նշվում է հայտարարության մեջ։
Փարիզը նաև ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հռչակագրի դրույթները հարգելու անհրաժեշտությունը։
«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։