Հայաստանում գազամատակարարման պայմանագրերը 2023 թվականից կփոխվեն։ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում» համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, հաղորդում է Sputnik Արմենիան։
Հանձնաժողովի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Գոսալմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այժմ պայմանագրերը կերկարաձգվեն մեխանիկորեն, վերակնքելու անհրաժեշտություն չի լինի (նոր պայմանագրերն ավտոմատ ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից, եթե մինչ այդ բաժանորդները չստորագրեն դրանք)։
Ըստ փոփոխությունների` ներտնային գազատարների մոնտաժումը «Գազպրոմ Արմենիայից» բացի, կկարողանան իրականացնել նաև այլ լիցենզավորված ընկերություններ (այդ ընկերությունների աշխատանքը կստուգի «Գազպրոմ Արմենիան», քանի որ հետագայում պատասխանատու է լինելու դրանց անվտանգության համար)։