Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը դեռ համաձայնեցված չէ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Sputnik Արմենիան։
«Առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Դրա հետ մեկտեղ, ինչպես գիտեք, նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ նրանք առնվազն շփվելու հնարավորություն կունենան», – ասել է Պեսկովը լրագրողներին։