Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներն առաջին մեդալն են նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երեք մոտեցումներից մեկով բարձրացրեց 175 կգ (փոքր ոսկի), իսկ հրումում կրկին մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 214 կգ: Երկամարտի 389 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print